Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Թուրք աշակերտները պահանջում են վերականգնել ախոռի վերածված հայկական եկեղեցին

Թուրք աշակերտները պահանջում են վերականգնել ախոռի վերածված հայկական եկեղեցին
06.01.2015 | 13:12

Իզմիրի դպրոցներից մեկի սաները պատմության և աշխարհագրության դասին շրջակայքում արած «պատմության զբոսանքի» ընթացքում ուշադրություն են դարձրել նրան, ինչ տեղի պաշտոնյաները «չէին նկատել», գրում է Taraf պարբերականը: Նրանք այցելել են 19-րդ դարում կառուցված հայկական եկեղեցի և տեսել են ախոռ: Աշակերտները պահանջել են վերակառուցել եկեղեցին և թանգարանի վերածել: Նրանք ապշել են՝ եկեղեցում ձիեր տեսնելով: Եկեղեցու շինության հստակ թվականը հայտնի չէ, տեղեկություններ կան, որ գործել է մինչև 1922-ը: Հայերի բռնի տեղահանությունից հետո որոշ ժամանակ ռազմական պահեստ է եղել, այժմ ձիեր են պահում:

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ